Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգորյա վերապատրաստման ծրագիր

2018թ. 5-րդ փուլ.Մայիսի 21-25

«Խաղադարան»

«Անտիվիրուս Կոմիտաս» ուսումնական նախագիծեր

Հարավային դպրոց-պարտեզում

Բովանդակություն

Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված բաց միջավայր,

Նախադպրոցական խմբերում իրականացվող աշխատանքային նախագծեր՝ այդ թվում՝

հիգիենա-ինքնուրույնություն

սննդի կազմակերպում (նախաճաշ, ճաշ)

քուն, օրորոցային երգեր

մարզական պարապմունքներ

տեխնոլոգիական գործունեություն.

երաժշտական խաղեր.

պար, թատրոն

դաստիարակի բլոգը որպես ուսումնական գործիք,

դաստիարակի ընթերցարան:

Աշխատակարգ

Վերապատրաստվողը փոքր խմբերով աշխատում են կրթահամալիրի կրտսեր դպրոցների նախակրթարանների և կրտսեր առաջին դասարանցիների խմբերում:

Մայիս 21

9։30-10։00- Մայր դպրոցում մասնակիցների ընդունելություն, գրանցում, ընդհանուր պարապմունքի մասնակցություն

10։00-10։30. Մայր դպրոցի համերգասրահում կրթահամալիրի, վերապատրաստման ծրագրի ներկայացում (mskh.am, կրթահամալիրի տնօրենի մանկավարժական բլոգ, մեդիագրադարան, «Դպիր», «Բարեկամություն» ճամբար, 2-4 տարեկանների դաստիարակների լաբորատորիա՝ դաստիարակների բլոգներով), աշխատանքային խմբերի ձևավորում:

10։30-11։00. Շրջայց Մայր դպրոցում՝ երաժշտական կենտրոն, մարզական կենտրոն,Մարմարյա սրահ, «Տիգրան Հայրապետյան» գրադարան, Ավագ, Միջին դպրոցներ. ուսուցում բլոգներով, ուսումնական նախագծերով:

11։00-11։45.Երգուսուցում <<Անտիվիրուս Կոմիտաս>>

Մայր դպրոցից աշխատանքային խմբերի մեկնում դպրոց-պարտեզներ, շրջայց դպրոցներում դպրոցի ղեկավարի ուղեկցությամբ:

12:00-13։00. աշխատանք նախադպրոցական խմբում՝ շաբաթվա նախագծին ծանոթություն:

13։00-13։30. Ճաշ, դպրոցի ղեկավարի հետ քայլք դեպի Մայր դպրոց, մեծ մարզասրահ

13։30-14։30. Մարզական պարապմունք. պարապմունքը վարում է Հայկուհի Հովհաննիսյանը

14։30-15։00. օրվա ամփոփում`Մայր դպրոց՝ «Սեբաստիա » համերգասրահ, օրվա քրոնիկոն, ուղիղ եթերներ… (թեմա՝ Դպրոց պարտեզը՝ որպես ուսումնական հաստատություն)

15:00. լրացուցիչ կրթություն մասնակիցների հայտերով. մեդիահմտությունների պարապմունք:

Մայիս 22

9։00-9։30. մասնակցություն դպրոց-պարտեզում ընդհանուր պարապմունքին

9։30-10:00՝ առավոտյան նախավարժանք

10:00-10:30 երգի և խաղերգերի ուսուցում՝ Անտիվիրուս Կոմիտաս

«Արև, արև, եկ, եկ»«Ձիուկ»«Գնացեք տեսեք՝ ով է կերել այծը»,  «Կոտ ու կես» 

10:30:11:00` Լվացվել, պատրաստվել նախաճաշին,Նախաճաշ

11:10-12:00․ Տեխնոլոգիա ՝ պատրաստում ենք գունազգացողությունը զարգացնող խաղալիք

անհրաժեշտ պարագաները՝ ձվի տուփ, շշի փականներ, վրձին և գունաներկ

Բակային խաղ ՝ գնդակի փոխանցում նստած դիրքով

12:00-13:00՝ Լվացվել, պատրաստվել ճաշին, ճաշ

13:00-13:30` Անուշ քուն Ռափայել Պատկանյան. «Արի՛, ի՛մ սոխակ»

15.00 -15.30— Վերկաց

15.30 – 16.00 — Ետճաշ

16.00 – 16. 30 — Ազատ գործունեություն

16.30 -17.00 — Տուն ճանապարհում

Մայիս 23

9։00-9։30. մասնակցություն դպրոց-պարտեզում ընդհանուր պարապմունքին

9։30-10:20՝ առավոտյան ծես ,նախավարժանք, Անտիվրուս Կոմիտաս

«Արև, արև, եկ, եկ»«Ձիուկ»«Գնացեք տեսեք՝ ով է կերել այծը»,  «Կոտ ու կես» 

10:20:11:00` Լվացվել, պատրաստվել նախաճաշին,Նախաճաշ

11:10-12:00․Տեխնոլոգիա պատրաստոիմ ենք Լաբիրինթ

անհրաժեշտ պարագաները՝ տուփ, հյութի ձողիկներ, կպչուն ժապավեն և գնդակ

Ռոդարիական մարզախաղեր

12:00-13:00՝ Լվացվել, պատրաստվել ճաշին, ճաշ

13:00-13:30` Անուշ քուն Ռափայել Պատկանյան. «Արի՛, ի՛մ սոխակ», Բարսեղ Կանաչյան. «Օրորոցային»

15.00 -15.30— Վերկաց

15.30 – 16.00 — Ետճաշ

16.00 – 16. 30 — Ազատ գործունեություն

16.30 -17.00 — Տուն ճանապարհում

Մայիս 24

9։00-9։30. մասնակցություն դպրոց-պարտեզում ընդհանուր պարապմունքին

9։30-10:00՝ առավոտյան ծես ,նախավարժանք

10:00-10:30 երգի և խաղերգերի ուսուցում՝ Մարիամ Մնացականյան

Անտիվիրուս Կոմիտաս  «Արև, արև, եկ, եկ»«Ձիուկ»«Գնացեք տեսեք՝ ով է կերել այծը»,  «Կոտ ու կես» 

10:30-11:00` Լվացվել, պատրաստվել նախաճաշին,Նախաճաշ

11։00-12։00. Տեխնոլոգիա, ինքնաշեն խաղալիք

անհրաժեշտ պարագաները ՝ լուցկու տուփ, սոսին, նախապես տպագրված պատկերներ։

Խաղում ենք հավասարակշռությունը զարգացնող խաղ՝ հատակի վրա ինքնակպչուն ժապավենով գծում ենք ուղիղ գիծ կամ շրջան , հետո տարայի վրա դնում ենք փոքրիկ գնդակ և մի ձեռքով պահած գնում ենք առաջ այնպես, որ գնդակը չընկնի։

12:00-13:00՝ Լվացվել, պատրաստվել ճաշին, ճաշ

13:00-13:30` Անուշ քուն Ռափայել Պատկանյան. «Արի՛, ի՛մ սոխակ», Բարսեղ Կանաչյան. «Օրորոցային»

15.00 -15.30— Վերկաց

15.30 – 16.00 — Ետճաշ

16.00 – 16. 30 — Ազատ գործունեություն

16.30 -17.00 — Տուն ճանապարհում

Մայիս 25

9։00. Կրթահամալիրի տնօրենի հետ հանդիպում Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ

9։00-9։15. Հոգևոր երգեր,շարականներ-օրհնություն Սուրբ Երրորդություն եկեղեցում

9։15-9։45. Սուրբ Երրորդություն-Կենտրոն-Հյուսիսային դպրոց քայլք

9։45-10։00. ընդհանուր պարապմունք Հյուսիսում

10։00-11։30. միասնական տեխնոլոգիական պլեներ Հյուսիսում. տեխնոլոգիա Տաթև Աթոյանի, Զառա Ոսկանյանի, Հասմիկ Թոփչյանի, Արև Բալջյանի արհեստանոցից

11։45-12։30. ամփոփում տոնախմբությունը, հավաստագրերի հանձնում Մարմարյա սրահում:

Աշխատանքային խմբերի ծրագրերը՝

Արևելյան դպրոց-պարտեզում,

Արևմտյան դպրոց-պարտեզում,

Հյուսիսային դպրոց-պարտեզում,

Հարավային դպրոց-պարտեզում,

Քոլեջում:

Реклама