Նախագծի թեման. «Ազգային ծեսեր. Անձրևաբեր ծես»

Стандартный

v

Նախագծի թեման. «Ազգային ծեսեր. Անձրևաբեր ծես»

img_4724

Նախագծի թեման. «Ազգային ծեսերԱնձրևաբեր ծես»

Նպատակը

  • ջրի (անձրևի)կարևորությունը, անհրաժեշտությունը բնության մեջ, մարդու կյանքում,
  • ազգային ծեսերին՝ նոր կյանք: 

Ժամանակացույցը

Նախագիծն իրականացվում է ամռան շոգ օրերին, երբ բույսերը չորանում են, անձրևի պահանջ կա:

Ծեսի մասնակիցներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանների սաներ:

Ընթացքը.

Սաները դաստիարակի հետ ուսումնասիրում են ջուրը՝ իր տարբեր դրսևորումներով (ջուր, գոլորշի, սառույց, տաք և սառը վիճակներ):

Դաստիարակը ուսումնասիրում է անձրևաբեր և անձրևախափան ծեսերին նվիրված գրառումները՝

  • Ա. Շահնազարյանի «Երգ ու հաց» գրքից. Նուրի, Նուրի
  • Թամար Հայրապետյան, «Անձրևաբեր և անձրևախափան ծեսերի երկհակադիր ընկալումների շուրջ», գտնում են այլ գրառումներ (համացանց, գրականություն),
  • շրջապատի մարդկանց, ծանոթների միջոցով իմանալ այլ տեղեկություններ այդ ծեսերի, նրանց իրականացման մասին (Անձրևաբեր ծեսը Շիրակի մարզում) ,
  • սովորում են երգեր, բանաստեղծություններ անձրևի, ամպերի, արևի, ջրի մասին,
  • խաղում են խաղեր ջրի (ջրի հետ, ջրի՝ լողավազանի կամ այլ ջրային միջավայրի մեջ), անձրևի, ամպերի, քամու, արևի հետ կապված, ջրի մեջ մտնելու,  ջրից «վախն առնելու» մանկական խաղ),
  • իմանում են անձրևի կարևորության մասին,
  • պատրաստում են ծիսական տիկնիկը՝ իրենց պատկերացմամբ և որոշում՝ ինչ անունով է կոչվելու (քանի որ տարբեր վայրերում տարբեր անուններով են կոչել)
  • որոշել ծեսն իրականացնելու վայրը, ձևը,
  • խաղարկում են ծիսական տեսարաններ, որոնք կարող են լինել ինչպես ժողովրդի կողմից արդեն խաղարկած (որոնք անպայման պետք է համապատասխանեն տվյալ տարիքի երեխաներին), այնպես էլ՝ իրենց կողմից ստեղծված, որի ընթացքում կատարում են անձրևաբեր ծիսական երգեր («Պուպլատիկինն էկեր է» , «Հանիկ նինար»Անձրևաբեր ծիսական երգեր և այլն)  ասիկ, բանաստեղծություն, խաղերգ և այլն:
  • ծեսերին նոր կյանք տալով՝ ստեղծել նոր կերպարներ, նոր խաղեր, հետաքրքիր գործողություններ:

Արդյունքում մասնակիցը կիմանա                                                                 

  • ազգային ծեսերը,
  • ազգային սովորույթները,
  • հայկական ժողովրդական և ծիսական երգերը,
  • ծիսական կերպարները,
  • ժողովրդական, մանկական, ծիսական խաղերը,
  • ծիսական պարագաները,
  • անձրևի (ջրի) դերը բնության մեջ, 

կկարողանա

  • երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
  • պատրաստել ծիսական պարագաներ,
  • խաղալ ժողովրդական, մանկական, ծիսական խաղեր,
  • համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել,
  • ծեսին նոր կյանք տալ:

կլինի

  • ծեսը իմացող ակտիվ մասնակից, փոխանցող, տարածող:

Հետևություն 

Ի՞նչ տվեց այս աշխատանքը մասնակցին, ի՞նչ նորություն կարողացավ ներմուծել անձրևաբեր ծեսը խաղարկելիս, կցանկանա՞ նորից խաղարկել և ծեսերին նոր կյանք տալ: 

Արդյունք

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, բլոգում ներկայացնել ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության, այլ տեսքով:

Անձրևաբեր ծիսական տեսաֆիլմեր

Անձրևաբեր ծեսի իրականացումը  Կոտայքի մարզի Կամարիս գյուղում»

Անձրևաբեր ծես՝ Սևանի «Ժայռ» ճամբարում

Անձրևաբեր ծես Արևելյան դպրոցի ուսումնական ճամբարում

Ազգային երգեր՝ որտեղ շոշափվում է անձրևիջրի թեման.

Բոբիկ ջուր մի էրա ,  Ջուր կուգեր ,  Զըպիկ, զըպիկ ,   Անձրև եկավ ,  Երկինքն ամպել է և այլն:

Անձրևաբեր ծիսական երգեր

Անձրևաբեր ծիսական երգեր  pdf

Անձրևաբեր ծեսը Կոտայքի մարզի Կամարիս գյուղում

Նուրին, Բուկլե Բարանն ու Պուպլատիկինը՝ լողավազանում

Հոդված՝ «Անձրևաբեր ծես» նախագծի իրականացման մասին

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s