Շաբաթվա ծրագիր

Նախագիծ սեպտեմբերի 4-ից 8-ը

Ընդունելություն՝ ընդհանուր պարապմունք
Առավոտյան ծես՝
Միջավայրի խնամք-ջրում ենք խմբի ծաղիկները ,աշխատանք բակում՝ մաքրում ենք քամու բերած թղթերը և հավաքում մեծ քարերը
Ուրախ մարմնամարզություն- մարզվում ենք բակում
Խաղեր — «Բարի լույս», «Թաշկինակ »
Խաղեր բակում — ավազներով, ժապավենով լաբիրինթ
Խաղեր լողավազանում- լողում ենք, լսում ենք ջրի ձայնը` ծափ տալով ջրի տակ, ջրի վրա: Տեսնում ենք ջրի գույնը, թե ինչ գույն ունի ջուրը:Փչում ենք ջուրը և պատմում մեր տեսածը:
Շաբաթվա երգեր — «Արևների շարք», «Հիգ էծ ունեմ», «Ձիուկ»,«Զուլո»
Շաբաթվա ոտանավորները — «Բութմատն ասաց….»,«Մի աքաղաղ»
Շաբաթվա հեքիաթներ — «Ճամփորդները», «Սևուկ ուլիկ»
Աշխատանք տարբեր նյութերով- կավով, ջրաներկով, ծեփամածուկով
Նախաճաշ
Ճաշ
Հանգիստ /քուն/-Օրորոցային երաժշտություն
Հետճաշ
Մուլտֆիլմի դիտում
Ճանապարհում տուն:

 

Реклама