Արևոտ պարը  

Անտառի խորքում մի աղջիկ էր ապրում: Մի լքված խրճիթում, ուր ամեն ինչ գորշ էր ու անգույն: Խրճիթում երկու մահճակալ կար, սեղան և աթոռներ:Պատին մի հայելի կար՝ կոտրված ու փոշոտ, կարծես տարիների դառնությունն էր կրում իր  մեջ:Ամեն առավոտ, քնից արթնանալուն  պես, երբ աղջիկը նայում էր հայելու մեջ ՝նրա կյանքը կարծես էլ ավելի էր դառնանում:Նա ապրում էր իր ծեր մայրիկի հետ, որն արդեն քանի տարի է գամված էր անկողնուն:Աղջիկը միայնակ էր խնամում մորը:

Խրճիթն ամբողջությամբ շրջապատված էր սաղարթախիտ ծառերով ու երբներանգ ծաղիկներով:Ամեն առավոտ ,  երբ աղջիկը դուրս էր գալիս խրճիթից, մոտենում էր ծաղիկներին , քայլում էր նրանց միջով , զգում էր նրանց բույրը ՝կյանքը կարծես նոր շունչ էր ստանում:Կյանքը լցվում էր նոր գույներով և աղջիկը սկսում էի ինքնամոռաց պարել:Նա շատ էի սիրում պարել: Նա ամեն անգամ պարելիս կարծես նորից էր ծնվում, վերածնվում էր ինչպես մի փյունիկ: Երբ նա փակում էր աչքերն ու վայելում արևի ճառագայթները, նրան ոչ ոք ու ոչինի չէր կարող խանգարել այս աշխարհում:Նա պաշտում էր այդ պարը:Իր և արևի պարը:

Реклама