Նախագիծ հուլիսի 24-ից 28-ը

20170511_094611[1]20170720_091843[1]
Ընդունելություն
Առավոտյան ծես՝
զբոսանք պարտեզի շուրջ,
Բույսերի,  միջավայրի խնամք ( ծաղիկները ջրել, մաքրել տերևների փոշին,ծաղիկ տնկել, փոքր թաղարից մեծ թաղար ծաղիկ տեղափոխել )

ՈՒրախ մարմնամարզություն-
Խաղում ենք գնդակով, օղակով, պարանով,հեծանիվ վարում, լողում ենք լողավազանում և այլն:
Եգիպտացորենի  շաբաթ  նախակրթարանում:
 Շաբաթվա երգերը`
   «  Ա~յ արևը », « Ձիուկը »
Շաբաթվա հեքիքթները`
  Հ. Թումանյան « Անհաղթ աքլորը », Ջ.Ռոդարի « Ո՞վ է հրամայում »
Շաբաթվա ոտանավորները` 
  Աթաբեկ Խնկոյան « Գիշեր »,  « Աքաղաղն ու կտուրը »
Աշխատանք տարբեր նյութերով` ջրաներկով, գուաշով, ծեփամածուկով, գունավոր թղթերով ապլիկացիա ( կպատրաստենք թիթեռնիկներ ):

Աքաղաղն ու կտուրը
 Մի աքաղաղ կարմրապեծիկ,
Իր ոտքերը երկար ու ձիգ,
Կտրին տալով՝ վեր – վեր ձգվեց,
Ու զարմանքով ի՛նչ հարց տվեց.
_ Էս ո՞նց է, որ ես զոռ տալիս,
Էս կտուրը փուլ չի գալիս:

Գիշեր

Իջնում է գիշեր
Սարերի ուսին,
Փայլում է վերից
Կաթնագույն լուսին:
Վերից նայում է
Երկինքը ուրախ,
Քնած է գյուղը
Անհոգ ու խաղաղ:

Реклама

Վարդավառը նախակրթարանում Июл21

Հայկական եկեղեցու  հինգ տաղավար տոներից մեկն է Վարդավառը: Վարդավառի տոնի ամենատարածված սովորույթը միմյանց վրա ջուր լցնելն է:
Այսօր Հարավային դպրոց — պարտեզի լողափը լի էր տարատարիք սաներով: Երեխաները մեծ խանդավառությամբ դույլերով և այլ տարաներով  <<ջրում էին >> միմյանց և չէին նեղանում իրարից: Նախակրթարանին  միացավ նաև ամառային ճամբարը և մի մեծ տոնախնդություն ստացվեց ….

Նախագիծ հուլիսի 17-ից 21-ը

20170714_151617

Ընդունելություն
Առավոտյան ծես՝
զբոսանք պարտեզի շուրջ,
Բույսերի,  միջավայրի խնամք ( ծաղիկները ջրել, մաքրել տերևների փոշին,ծաղիկ տնկել, փոքր թաղարից մեծ թաղար ծաղիկ տեղափոխել )

ՈՒրախ մարմնամարզություն-
Խաղում ենք գնդակով, օղակով, պարանով,հեծանիվ վարում, լողում ենք լողավազանում և այլն:
Ձմերուկի շաբաթ  նախակրթարանում:

Շաբաթվա երգերը`կրկնում ենք
    « Վարդավառ է », « Սոնա յար »
Շաբաթվա հեքիքթները`
  Հ. Թումանյան « Անհաղթ աքլորը », Ջ.Ռոդարի « Ալիսա գլորիկը»
Շաբաթվա ոտանավորները` Աթաբեկ Խնկոյան 
  « Աքաղաղն ու կտուրը »,  «Պապն ու շաղգամը»

Աշխատանք տարբեր նյութերով` ջրաներկով, գուաշով, ծեփամածուկով, գունավոր թղթերով ( ապլիկացիա ):
Պատրաստվում ենք Վարդավառի ծեսին:

Նախաճաշ
Ճաշ
Հանգիստ /քնի ժամ/
Հետճաշիկ
Մուլտֆիլմի  դիտում
Ճանապարհում տուն: 

Վարդավառ է

Վարդավառ է, վարդավառ է,
Երկինքը արեգական է,
Վարդավառ է, վարդավառ է,
Արևը կամար կապել է,
Ջա՜ն, Վարդավառ, ջա՜ն, Վարդավառ,
Ոսկի բլբուլն է վարդին թառ:

Սոնա յար

Սոնա յար, Սոնա յար,
Սոնա սիրուն, Սոնա յար:
Սոնա յար, Սոնա յար,
Սոնա սիրուն, Սոնա յար:

Վարդավառը գալիս ա,
Սոնա յար, Սոնա յար,
Ծաղիկը ցընծալիս ա.
Սոնա սիրուն, Սոնա յար:

Այ ծաղիկ կանչող աղջիկ,
Սոնա յար, Սոնա յար,
Ձենըդ ծըլվըլալիս ա,
Սոնա սիրուն, Սոնա յար:

Կանաչ տեղը` բաղում եմ,
Սոնա յար, Սոնա յար,
Պարի միջին խաղում եմ,
Սոնա սիրուն, Սոնա յար:

Կաքավի պես սորալով,
Սոնա յար, Սոնա յար,
Տըղաներին դաղում եմ,
Սոնա սիրուն, Սոնա յար:

Սոնա յար, Սոնա յար,
Սոնա սիրուն, Սոնա յար:
Սոնա յար, Սոնա յար,
Սոնա սիրուն, Սոնա յար:

Ալիսագլորիկը
Մի աղջիկ կա: Նրան Ալիսա Գլորիկ են ասում: Հիմա  քեզ կպատմեմ նրա մասին: Գիտե՞ս՝ ինչո՞ւ են նրան «Գլորիկ» ասում: Որովհետև նա շարունակ գլորվում-ընկնում է, շարունակ ու ամեն տեղ: Մի անգամ պապը փնտրում է նրան, որ պարտեզ տանի.
_ Ալիսա՜… որտե՞ղ ես:
_ Այստեղ եմ, պապի՜կ:
_ Որտե՞ղ՝ այստեղ:
_ Եսիմ…:  Զարթուցիչի մեջ:
Այո՛, պատկերացնո՞ւմ ես, զարթուցիչի մեջ էր…Նա ուզել է իմանալ, թե ի՞նչն է այնտեղ շարունակ տկտկում: Այնքա՜ն է ուզել, այնքան, որ բացել  է ժամացույցի ետևի դռնակը և մի ակնթարթում ընկել անիվների ու զսպանակների մեջ: Հիմա նա ստիպված է շարունակ ցատկոտել անիվի մի ատամից մյուսը, որպեսզի ընկնի խելացի պտուտակների տակ, որոնք հա պտտվում են և կրկնում.«Թի՛կ-թա՛կ, թի՛կ-թա՛կ…»:
Մի անգամ էլ պապը կանչում է նրան նախաճաշի.
_ Ալիսա՜… Որտե՞ղ ես:
_ Այստեղ եմ, պապի՜կ:
_ Ո՞րտեղ՝ այստեղ:
_ Դե այստե՛ղ էլի, հենց կողքիդ շշի մեջ…:
_ Ինչպե՞ս ընկար այդտեղ:
_ Ես շատ ծարավ էի, ուզեցի շշից ջուր խմել, ու՝ թրը՛մփ…  ընկա մեջը…
Էս Ալիսան  ընկել էր ջրով լցված շշի մեջ և հիմա ստիպված  շարունակ ոտքերն էր  շարժում ու ձեռքերով թիավարում, որպեսզի չխեղդվի: Լավ է, որ ամռանը, երբ նրան տարել էին Սպերլոնգ (ծովափնյա քաղաք Իտալիայում), սովորել էր գորտի նման լող տալ:
_ Մի քիչ դիմացիր, հիմա ես քեզ կհանեմ:
Պապը շշի մեջ բարակ թոկ իջեցրեց: Ալիսան ճարպկորեն բարձրացավ այդ պարանով և դուրս եկավ շշից: Հենց այդ ժամանակ էլ նա հասկացավ, թե որքան օգտակար է սպորտով զբաղվելը:
Մի անգամ էլ Ալիսան կորավ: Ե՛վ պապն էր նրան փնտրում, և՛ տատն էր նրան փնտրում, և՛ հարևանուհին էր փնտրում, այն հարևանուհին, որ ամեն օր գալիս էր նրանց տուն՝պապիկի լրագիրը կարդալու. այդպես նա քառասուն լիրա էր տնտեսում:
_ Տե՛ր Աստված, ա՛յ քեզ դժբախտություն,-շշնջում էր սարսափահար տատը: _Ի՞նչ պիտի անենք, եթե չգտնենք նրան մինչև հոր ու մոր վերադարձը:
_ Ալիսա՜… Ալիսա՜… Որտե՞ղ ես… Ալիսա՜…:
Բայց այս անգամ Ալիսան չէր պատասխանում և չէր էլ կարող պատասխանել: Խոհանոցով անցնելիս նա իր հետաքրքրասեր քիթը խոթեց այն դարակի մեջ, որտեղ պահում էին սփռոցներն ու անձեռոցիկները: Ուզեց նայել դարակի մեջ, և… գլորվեց ներս: Գլորվեց ու… ու քնեց փափուկ սփռոցների մեջ: Ինչ-որ մեկը անցնելիս դարակը ետ հրեց: Հա՜, ո՞ւմ մտքով կանցներ, որ Ալիսան այնտեղ է: Երբ նա արթնացավ, տեսավ, որ շուրջը մութ-մութ է, բայց  բոլորովին էլ չվախեցավ. մի անգամ նա գլորվել էր լվացարանի խողովակը, ա՛յ, այնտեղ շատ ավելի մութ էր…
«Շուտով երևի ընթրիքի համար սեղան կգցեն, կուզենան սփռոցը հանել ու կգտնեն ինձ»: Բայց ինչպե՞ս կարող էին   ընթրիքի մասին մտածել, երբ Ալիսան կորել էր, չկար ու չկար:  Ոչ-ոք էլ չհիշեց ընթրիքի մասին: Երեկոյան, երբ վերադարձան Ալիսայի հայրն ու մայրը, նրանք բարկացան տատի ու պապի վրա:
_ Այդպե՞ս եք երեխա խնամում:
_ Մեր երեխաները լվացարանների մեջ չէին գլորվում,-արդարացան պապն ու տատը:-Մեր ժամանակներում երեխաները շա՜տ-շատ մահճակալից էին գլորվում, բայց դրանից մեծ վնաս չէր լինում, միայն ճակատներին մի փոքրիկ ուռուցք էր գոյանում:
Ալիսան սպասեց-սպասեց, ձանձրացավ, մի կողմ քաշեց սփռոցներն ու անձեռոցիկները, հասավ դարակի հատակին և ամբողջ ուժով սկսեց ոտքերով դոփել: «Թը՛խկ… թը՛խկ… թը՛խկ…»:
_Սսս…,-ասաց հայրիկը,-ոնց որ թե ինչ-որ տեղ թակում են:
Ալիսան սկսեց ավելի ուժեղ թակել՝ թ՛խկ… թը՛խկ… թը՛խկ…:
Դու  պետք է տեսնեիր, թե ինչպես էին նրան գրկում ու համբուրում, երբ գտան դարակում…:  Իսկ Ալիսա՞ն… Նա օգտվեց առիթից և գլորվեց հայրիկի բաճկոնի գրպանը: Երբ նրան հանում էին այնտեղից, նա ամբողջությամբ ներկված էր թանաքով, որովհետև խելքին փչել էր խաղալ հայրիկի ինքնահոսով:

Շաբաթվա ծրագիր հուլիսի 10-ից 14-ը

 

Ընդունելություն
Առավոտյան ծես՝
զբոսանք պարտեզի շուրջ,
Բույսերի,  միջավայրի խնամք ( ծաղիկները ջրել, մաքրել տերևների փոշին,ծաղիկ տնկել, փոքր թաղարից մեծ թաղար ծաղիկ տեղափոխել )

ՈՒրախ մարմնամարզություն-
Խաղում ենք գնդակով, օղակով, պարանով,հեծանիվ վարում, լողում ենք լողավազանում և այլն:
Փրփրատոնգունավոր մատիկներ :

Շաբաթվա երգերը`
« Վարդավառ է », « Սոնա յար »

Շաբաթվա հեքիքթները`
Հ. Թումանյան « Ճամփորդները », « Անբան Հուռին»

Շաբաթվա ոտանավորները`Հ.Թումանյան 
« ԾՈՒՅԼ ԱՂՋԻԿԸ», Ջ. Ռոդարի «Անտակ պարկը»

Աշխատանք տարբեր նյութերով` ջրաներկով, գուաշով, ծեփամածուկով, գունավոր թղթերով ( ապլիկացիա ):
Պատրաստվում ենք Վարդավառի ծեսին:

Նախաճաշ
Ճաշ
Հանգիստ /քնի ժամ/
Հետճաշիկ
Մուլտֆիլմի  դիտում
Ճանապարհում տուն: 

Վարդավառ է

Վարդավառ է, վարդավառ է,
Երկինքը արեգական է,
Վարդավառ է, վարդավառ է,
Արևը կամար կապել է,
Ջա՜ն, Վարդավառ, ջա՜ն, Վարդավառ,
Ոսկի բլբուլն է վարդին թառ:

Սոնա յար

Սոնա յար, Սոնա յար,
Սոնա սիրուն, Սոնա յար:
Սոնա յար, Սոնա յար,
Սոնա սիրուն, Սոնա յար:

Վարդավառը գալիս ա,
Սոնա յար, Սոնա յար,
Ծաղիկը ցընծալիս ա.
Սոնա սիրուն, Սոնա յար:

Այ ծաղիկ կանչող աղջիկ,
Սոնա յար, Սոնա յար,
Ձենըդ ծըլվըլալիս ա,
Սոնա սիրուն, Սոնա յար:

Կանաչ տեղը` բաղում եմ,
Սոնա յար, Սոնա յար,
Պարի միջին խաղում եմ,
Սոնա սիրուն, Սոնա յար:

Կաքավի պես սորալով,
Սոնա յար, Սոնա յար,
Տըղաներին դաղում եմ,
Սոնա սիրուն, Սոնա յար:

Սոնա յար, Սոնա յար,
Սոնա սիրուն, Սոնա յար:
Սոնա յար, Սոնա յար,
Սոնա սիրուն, Սոնա յար:

 ԾՈՒՅԼ ԱՂՋԻԿԸ

Բանն ի՞նչ կանեմ՝ կեղտոտ է,
Բամբակը կորիզոտ է,
Մետաքս պիտի, որ մանեմ,
Մաստակ պիտի որ ծամեմ,
Կտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ,
Ուտեմ, խմեմ,
Մթնի քնեմ։

Անտակ պարկը

_Հին շո՜ր, հին կոշի՜կ…
_Ա՛յ ծերուկ, ճերմա՛կ ծերուկ,
Ի՞նչ կա-չկա քո պարկում:
_ Կա մի կոշիկ՝ անկրունկ,
Մի թև ունեմ՝ անկոստյում:
_ Հետո՞…
_ Շան վզակապ,
Ունեմ աղեղ՝ անջութակ:
_ Հետո՞…
_Անքիթ թեյնիկ ու սրճեփ,
Թավա ունեմ չուգունե,
Էս թավան հատակ չունի,
Նախարար էլ ունեմ պարկում,
Որ կռիվ է մեզ տանում,
Բայց հայտնվեց հատակում: