ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՄՈՄԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ երեխաների և վերապատրաստվողների հետ կատարեցինք տեխնոլոգիական աշխատանք՝ մոմանկարչություն:Սկզբում երեխաները սպիտակ թղթի վրա մոմով նկարում են պատկերներ, այնուհետև  թուղթն ամբողջությամբ ներկում գունաներկով:Մոմով ներկված պատկերները մնում են սպիտակ:

Реклама

Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերեպատրաստման ծրագիր

24956892_1519042714812130_1096639065_o

 

2018թ. 2-րդ փուլ.փետրվարի 19-23

Բովանդակություն

Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված բաց միջավայր,
Նախադպրոցական խմբերում իրականացվող աշխատանքային նախագծեր՝ այդ թվում՝
հիգիենա-ինքնուրույնություն
սննդի կազմակերպում (նախաճաշ, ճաշ)
քուն, օրորոցային երգեր
մարզական պարապմունքներ
տեխնոլոգիական գործունեություն.
երաժշտական խաղեր.
պար, թատրոն
դաստիարակի բլոգը որպես ուսումնական գործիք,
դաստիարակի ընթերցարան:
Աշխատակարգ

Վերապատրաստվող յուրաքանչյուր մասնակից ամեն օր լինում է կրթահամալիրի մի նախակրթարանում (խմբերը փոխվում են կարուսելի մեթոդով)՝ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային.

Փետրվարի 19

9։30-10։00- մասնակիցների ընդունելություն, գրանցում Մայր դպրոցում, Կենտրոնում
(մասնակիցներին պետք է հիշեցնել, որ ներկայանան մարզական հագուստով)

10։00-10։30. կրթահամալիրի, վերապատրաստման ծրագրի ներկայացում, աշխատանքային խմբերի ձևավորում. Մայր դպրոց, համերգասրահ Ներկայացվում են՝ mskh.am, կրթահամալիրի տնօրենի մանկավարժական բլոգ, մեդիագրադարան, «Դպիր», «Բարեկամություն» ճամբար, 2-4 տարեկանների դաստիարակների լաբորատորիա՝ դաստիարակների բլոգներով:

10։30-11։00. Շրջայց Մայր դպրոցում՝ երաժշտական կենտրոն, մարզական կենտրոն,Մարմարյա սրահ, «Տիգրան Հայրապետյան» գրադարան, Ավագ, Միջին դպրոցներ. ուսուցում բլոգներով, ուսումնական նախագծերով. Շրջայցը վարում է Մարթա Ասատրյանը (ծրագիրը պետք է նախօրոք հրապարակել)

11։00-11։15. Մայր դպրոցից աշխատանքային խմբերի մեկնում դպրոց-պարտեզներ, (ուղեկցում են դպրոցի ղեկավարները կամ նրանց նշանակած աշխատողները՝ 3-4 սովորողի ուղեկցությամբ՝ լուսաբանելով, նկարահանելով և ուղիղ եթերներով):

11։15-11։45. Աշխատանք բակում- հավաքում քամու բերած թղթերը, զբոսանք պարտեզի բակում

Դպրոց-պարտեզ հաստատությունը կրթահամալիրում, շրջայց դպրոց-պարտեզներում. Շրջայցը վարում է դպրոցի ղեկավարը՝ լրագրող սովորողների մասնակցությամբ, լուսաբանելով, նկարահանելով և ուղիղ եթերներով):

12:00-12։45. աշխատանք նախադպրոցական խմբում՝ շաբաթվա նախագծին ծանոթություն, ճաշ

12։45-13։15. դպրոցի ղեկավարի հետ քայլք դեպի Մայր դպրոց, մեծ մարզասրահ

13։15-14։15. Մարզական պարապմունք .պարապմունքը վարում է Հայկուհի Հովհաննիսյանը
(մասնակիցներին պետք է հիշեցնել, որ ներկայանան մարզական հագուստով)

14։30-15։00. օրվա ամփոփում`Մայր դպրոց՝ «Սեբաստիա » համերգասրահ, օրվա քրոնիկոն ,ուղիղ եթերներ… Համակարգող`Բալջյան Գոհար:

15:00. լրացուցիչ կրթություն մասնակիցների հայտերով. մեդիահմտությունների պարապմունք:

Փետրվարի 20

8։30-8։45. վերապատրաստվողների դիմավորում կրթահամալիրի երթուղայինների կայանատեղիում
9։00-9։30. մասնակցություն դպրոց-պարտեզում ընդհանուր պարապմունքին
9։30-10:00՝ առավոտյան նախավարժանք
10:00-10:30 երգի և խաղերգերի ուսուցում՝ Մարիամ Մնացականյան
10:30:11:00` Լվացվել, պատրաստվել նախաճաշին,Նախաճաշ
11:10-12:00․ Ռոդարիական մարզախաղեր

12:00-13:00՝ Լվացվել, պատրաստվել ճաշին, ճաշ
13:00-13:30` Անուշ քուն Ռափայել Պատկանյան. «Արի՛, ի՛մ սոխակ», Բարսեղ Կանաչյան. «Օրորոցային»

13։30-14։00. դպրոցի ղեկավարի հետ քայլք դեպի Մայր դպրոց՝ «Սեբաստիա» համերգասրահ
14։00-15։00. երաժշտության-պարի պարապմունք. օրվա ամփոփում
Մայր դպրոց, «Սեբաստիա» համերգասրահ
15:00. լրացուցիչ կրթություն մասնակիցների հայտերով. մեդիահմտությունների պարապմունք

Փետրվարի 21

8։30-8։45. վերապատրաստվողների դիմավորում կրթահամալիրի երթուղայինների կայանատեղիում
9։00-9։30. մասնակցություն դպրոց-պարտեզում ընդհանուր պարապմունքին
9։30-10:20՝ առավոտյան ծես ,նախավարժանք
10:20:11:00` Լվացվել, պատրաստվել նախաճաշին,Նախաճաշ
11:10-12:00․ Տեխնոլոգիական  գործունեություն՝ Արև Բալջյան
12:00-13:00՝ Լվացվել, պատրաստվել ճաշին,  ճաշ
13:00-13:30` Անուշ քուն Ռափայել Պատկանյան. «Արի՛, ի՛մ սոխակ», Բարսեղ Կանաչյան. «Օրորոցային»
13։30-14։00. դպրոցի ղեկավարի հետ քայլք դեպի Մայր դպրոց՝ «Սեբաստիա» համերգասրահ
14։00-15։00. երաժշտության-պարի պարապմունք. օրվա ամփոփում
Մայր դպրոց, «Սեբաստիա» համերգասրահ
15:00. լրացուցիչ կրթություն մասնակիցների հայտերով. մեդիահմտությունների պարապմունք

Փետրվարի 22

8։30. վերապատրաստվողների դիմավորում կրթահամալիրի երթուղայինների կայանատեղիում
9։00-9։30. մասնակցություն դպրոց-պարտեզում ընդհանուր պարապմունքին
9։30-10:00՝ առավոտյան ծես ,նախավարժանք
10:00-10:30 երգի և խաղերգերի ուսուցում՝ Մարիամ Մնացականյան
10:30:11:00` Լվացվել, պատրաստվել նախաճաշին,Նախաճաշ
11։00-12։00. մասնակցություն «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Փետրվարիկ» ստուգատեսին դպրոցներում
12:00-13:00՝ Լվացվել, պատրաստվել ճաշին, ճաշ
13:00-13:30` Անուշ քուն Ռափայել Պատկանյան. «Արի՛, ի՛մ սոխակ», Բարսեղ Կանաչյան. «Օրորոցային

13։00-13։15. դպրոցի ղեկավարի հետ քայլք դեպի Մայր դպրոց, մեծ մարզասրահ

13։15-14։15. Մարզական պարապմունք .պարապմունքը վարում է Հայկուհի Հովհաննիսյանը
(մասնակիցներին պետք է հիշեցնել, որ ներկայանան մարզական հագուստով)

14։30-15։00. օրվա ամփոփում`Մայր դպրոց՝ «Սեբաստիա » համերգասրահ, օրվա քրոնիկոն ,ուղիղ եթերներ… Համակարգող`Բալջյան Գոհար:

15:00. լրացուցիչ կրթություն մասնակիցների հայտերով. մեդիահմտությունների պարապմունք:

Փետրվարի 23

9։00. կրթահամալիրի տնօրենի հետ հանդիպում Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ
9։00-9։15. հոգևոր երգեր,շարականներ-օրհնություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
9։15-9։45. Սուրբ Երրորդություն-Կենտրոն-Հյուսիսային դպրոց քայլք
9։45-10։00. ընդհանուր պարապմունք Հյուսիսում
10։00-12։00. միասնական տեխնոլոգիական-երաժշտական պլեներ Հյուսիսում. տեխնոլոգիա Տաթև Աթոյանի, Զառա Ոսկանյանի, Հասմիկ Թոփչյանի, Արև Բալջյանի, Թամար Հարությունյանի արհեստանոցից
12։00-12։30. ամփոփում տոնախմբությունը. Հյուսիսային դպրոցի դահլիճ
12։30-13։00. կլոր սեղան.Գեղարվեստի հարթակ:

Ուսումնական ճամփորդություն

309_hov,tum Tiknikayin

Նախագծի հեղինակ՝ Գայանե Թորոսյան, Հարավային դպրոց նախակրթարան
Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ
օգնական՝ Լուսինե Պետրոսյան
Ճամփորդության վայր` Տիկնիկային թատրոն
Ճամփորդության օրը` 16․02 2018թ.
Ճամփորդության սկիզբը` 10։30-ից

Նպատակ և խնդիր
Ճանաչողական, ուսումնական, հմտությունների զարգացում ուսումնական ճամփորդության միջոցով:
Որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում
նախապատրաստվել և ձևակերպել որոշակի կանոններ՝ ինչպես հագնվել, ինչ վերցնել, օգնել ընկերոջը։
Խմբով աշխատելու կարողություն։

Օգտագործվող թվային միջոցներ՝
Ձայնագրիչ, ֆոտոխցիկ։
Անհրաժեշտ իրեր՝
Ուսապարկ,  շշով ջուր, բրդուճ, քաղցրավենիք։

Նախագիծ փետրվարի 12-ից 16-ը

img_6888

Առավոտյան ծես
Նախավարժանք + Վազք+ Հեծանիվ
Մաքրում ենք խմբասենյակը
Կրկնում ենք ոտանավորները ծափերով, դոփերով
Լվացվել, պատրաստվել նախաճաշին

Ուսումնական ճամփորդություն՝  տիկնիկային թատրոն

Շաբաթվա բանաստեղծություն՝

ԱՄՊՆ ՈՒ ՍԱՐԸ
Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.
Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։
Սարը կամաց
Մտավ սիպտակ
Վերմակի տակ։
ԾԻՏԸ
Հուռին գնաց բանջարի,
Բանջար չեղավ՝ խոտ եղավ,
Խոտի տակին ծիտ եղավ,
Ծըլվըլալեն դուրս թռավ։
Ծիտը թռավ գերանին,
Կանաչ խոտը բերանին։

Կրկնում ենք երգերը— <<Բասեն բարի>>, «Պսակ—պսակ»,  «Եղնիկ», «Զնկլիկ»

Շաբաթվա հեքիաթն է <<Երեք արջերը>>
Աշխատանք բակում- ջրում ենք ծաղիկներն
Ինքնուրույն անկողինը բացել
Լվացվել, պատրաստվել ճաշին
Ճաշ
Հանգիստ /քուն/-օրորոցային երաժշտություն
Անուշ քուն <<Արի՜, իմ սոխակ>>
Հավաքում են անկողինը
Լվացվել, պատրաստվել ետճաշին
Ետճաշ
Մուլտֆիլմի դիտում
Ճանապարհում տուն